ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն պաշտպանության համար նախատեսված ծախսերը          Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար       5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել    

17 սեպ 2024 13:12

Մայր Տաճարի վերաօծմանը իշխանություններին հրավիրելը եկեղեցու դիրքորոշումների փոփոխություն չի նշանակում

Մայր Տաճարի վերաօծմանը իշխանություններին հրավիրելը եկեղեցու դիրքորոշումների փոփոխություն չի նշանակում«Մենք հրավերներ ուղղել ենք բարձրաստիճան պաշտոնյաներին, այս պահի դրությամբ իրենց մասնակցության վերաբերյալ սպառիչ պատասխաններ չունենք: Միայն ԱԺ նախագահի կողմից է սպառիչ պատասխան տրվել, որ չի մասնակցելու», - այս մասին այսօր Մայր Տաճարում հրավիրված ասուլիսին ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Հարցին՝ ինչո՞ւ են հրավիրել, նա արձագանքեց. «Անկեղծ ասեմ՝ մեզ մոտ էլ կային տարակույսներ իշխանություններին հրավիրել-չհրավիրելու հետ կապված՝ պայմանավորված եկեղեցու և իշխանությունների հարաբերությունների ներկա բնույթով:

Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը՝ իշխանություններին հրավիրելու նպատակահարմարության խնդիրը քննարկվել է եկեղեցում ամենաբարձր մակարդակով՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում: Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը վերջնական որոշման է եկել, որ այո՛, պետք է հրավերներն ուղղել»:

«Միջոցառումներին, համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և եկեղեցին ամբողջական լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իշխանությունների կողմից: Եկեղեցին շարունակելու է իր դիրքորոշումները, իր մտահոգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնի»,-նշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր