Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»          Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն       ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը, «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ    

21 սեպ 2024 14:30

Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին

Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր