Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

23 սեպ 2024 15:08

Դոնալդ Թրամփն իրականում չգիտի՝ ինչպես դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը

Դոնալդ Թրամփն իրականում չգիտի՝ ինչպես դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմըԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իրականում չգիտի՝ ինչպես դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, նույնիսկ եթե կարծում է, որ գիտի, թե ինչպես դա անել. այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The New Yorker ամսագրին:

«Որքան խորն ես ուսումնասիրում այս պատերազմը, այնքան քիչ բան ես հասկանում։ Շատ առաջնորդներ կային, որոնք համոզված էին, որ գիտեն, թե ինչպես այն ավարտել, բայց երբ խորանում էին դրա մեջ, հասկանում էին, որ դա այնքան էլ հեշտ չէ», - ասել է նա:

Նախկինում Թրամփը բազմիցս հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում արագ կկարգավորի ուկրաինական հակամարտությունը: Նա անգամ ասել էր, որ պատերազմը կարող է ավարտել մեկ օրվա ընթացքում՝ նախքան Սպիտակ տուն հասնելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր