Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

26 սեպ 2024 13:52

Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ

Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափՎրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացը և երկու երկրներին առաջարկում է հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։

«Գիտակցելով խաղաղության կարևորությունը՝ մենք առաջատար դեր ենք խաղացել Հարավային Կովկասի տարածաշրջանը հակամարտությունների տարածաշրջանից հնարավորությունների տարածաշրջան դարձնելու ջանքերում։

Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը, հատկապես հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Մենք ցանկանում ենք ապահովել տարածաշրջանային համագործակցության ձեւաչափ, որն աջակցում է երկրների միջեւ համագործակցության եւ վստահության կառուցմանը, որպեսզի երաշխավորվի, որ տարաձայնությունները կմնան անցյալում, իսկ տարածաշրջանի ռեսուրսներն ու առավելությունները կառաջարկվեն աշխարհին»,–ասել Է Վրաստանի վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր