Ֆրանսիան Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու դիմում է ուղարկել          Կարծում եմ, մեր հանրությունը պետք է, եթե չասեմ գոհ լինի, ապա առնվազն չզայրանա սրանից, ֆինանսների նախարարը պարգևավճարների մասին       Հրապարակվել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է    

30 սեպ 2024 17:24

Արմավիր քաղաքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Արմավիր քաղաքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՍեպտեմբերի 30-ին, ժամը 15:52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:58-ին: Այրվել են տանիքից և փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հատված:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր