Բա որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության տարածք էր, դու ի՞նչ գործ ունեիր այդ տարածքում՝ քեզ կցագրված զենքnվ          Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը, կա 1 զnh       Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին    

01 հոկ 2024 19:16

Իրանում ահաբեկչություններ են տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Իրանում ահաբեկչություններ են տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներԻրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում երկու առանձին ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 զինվորական։ 

Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Նիկշահրի շրջանի Բենթ բնակավայրի դպրոցներից մեկում անցկացվող միջոցառման ժամանակ։ Ահաբեկիչների հարձակումից 4 մարդ է զոհվել, 2 մարդ՝ վիրավորվել։

Նիկշահրի նահանգապետը հայտնել է, որ ահաբեկիչները կրակ են բացել միջոցառման ժամանակ՝ սպանելով Բենթի քաղաքային խորհրդի նախագահին, Բենթում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին և երկու զինվորի։

Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Սիստան և Բելուջիստաի նահանգի Խաշ քաղաքում։ Զինված անձինք կրակ են բացել ոստիկանության ուժերի մեքենայի վրա՝ սպանելով երկու ծառայողի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր