Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

04 հոկ 2024 22:34

Դեռ հինգ «րոպե» կա կենտրոնանալու լուծման վրա ու փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է

Դեռ հինգ «րոպե» կա կենտրոնանալու լուծման վրա ու փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի էՊ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Վերջին հինգ պակաս

Վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով ինչ ասաց, որքան ճիշտ էր և արդյոք իրավունք ուներ մեղադրելու մյուսներին:

Վերջում ձեր ու մեր արածն ու չարածը կարևոր չի լինելու:

Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ:

Վերջում, երբ մեր հայրենիքի այս մի կտորն էլ ավարտվի, ոչ միայն չի հիշվելու, այլև կարևոր չի լինելու այս օրերի իրար մեղադրելը, իրարից բողոքելը, մեր գրած ստատուսները:

Իսկ այսօր վերջին արդեն հինգ է պակաս:

Ուրեմն դեռ հինգ «րոպե» կա կենտրոնանալու լուծման վրա ու փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր