Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել. ՀԿԿ          Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան վիրավnրներ       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 25-ին    

05 հոկ 2024 13:34

Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին

Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա՝ տարածաշրջանում լարվածության ֆոնինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Դամասկոս (Սիրիա)՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ նոր պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը։

«Արտաքին գործերի նախարար պարոն Արաղչիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս։

Նախարարը կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ու զարգացումները տարածաշրջանում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մինչ այս Արաղչին այցով գտնվում էր Լիբանանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր