Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը, Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև          Մազաթափության դեմ պայքարելու արդյունավետ բնական միջոցներ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 10-ի համար    

24 մար 2025 11:17

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօր կժամանի Հայաստան

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօր կժամանի ՀայաստանԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան՝ ծրագրելով հայկական իշխանությունների հետ քննարկել երկկողմ հարաբերություններն ու Անդրկովկասի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, հայտնել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա հարեւանների միջեւ երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների հարցերի շուրջ մշտական խորհրդակցությունների շրջանակներում մեր երկրի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի կայցելի Երեւան»,-ասել է  Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում, որը պետք է տեղի ունենա հայկական կողմի նախաձեռնությամբ, Արաղչին կհանդիպի իր գործընկերոջ, ինչպես նաև վարչապետի և Հայաստանի իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր