Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում, կան վիրшվորներ    

07 հոկ 2024 11:05

Տեսանյութ.Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթաբազային. հայտարարվել է արտակարգ իրավիճակ

Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթաբազային. հայտարարվել է արտակարգ իրավիճակՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ի գիշերը պաշտպանության ուժերը հաջողությամբ հարվածել են Ղրիմ թերակղզու Թեոդոսիա քաղաքում գտնվող ՌԴ ծովային նավթային տերմինալին, գրում է pravda.com.ua կայքը։

«Այս գիշեր հաջող հարված է հասցվել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Թեոդոսիա քաղաքում գտնվող ծովային նավթային տերմինալին», - ասվում է հաղորդագրությունում: 

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, բռնկված հրդեհի հետևանքով մտցվել է մունիցիպալ բնույթի տեխնածին արտակարգ իրավիճակի ռեժիմ:

Նշվում է, որ հարվածն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային ուժերի ստորաբաժանումները՝ զինված ուժերի այլ բաղադրիչների հետ համագործակցությամբ։

Զինվորականները հիշեցրել են, որ Թեոդոսիայի տերմինալը Ղրիմում ամենամեծն է նավթամթերքի փոխադրման ծավալով, և որ այդ նավթամթերքը, ի թիվս այլնի, օգտագործվել է Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն բանակի կարիքները հոգալու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր