Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

10 հոկ 2024 22:45

ՆԱՏՕ-ն խոշոր ավիացիոն վարժանքներ կանցկացնի ուղղված միջուկային զենքի կիրառման մշակմանը

ՆԱՏՕ-ն խոշոր ավիացիոն վարժանքներ կանցկացնի ուղղված միջուկային զենքի կիրառման մշակմանըՀյուսիսատլանտյան դաշինքը հոկտեմբերի 14-ին կսկսի իր ամենամյա ավիացիոն վարժանքներն՝ ուղղված միջուկային զենքի կիրառման մշակմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Լոնդոն ժամանելուց հետո՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը։

Վարժանքները կանցկացվեն Բելգիայի և Նիդեռլանդների տարածքում և Հյուսիսային ծովի ջրային տարածքում՝ դաշինքի 13 պետությունների շուրջ 60 ինքնաթիռի, գլխավորապես F-16 և F-35 կործանիչների, ինչպես նաև B-52 ռմբակոծիչների մասնակցությամբ:

ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների հայեցակարգը, ըստ սահմանման, հարձակողական է, այն գործնականում կիրառելի չէ որպես պատասխան հարված։ Համատեղ միջուկային առաքելությունների ծրագրի մասնակիցներն են ՆԱՏՕ-ի հինգ ոչ միջուկային պետություններ՝ Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները և Թուրքիան, որոնց ավիաբազաներում 20-ական ամերիկյան մարտավարական ավիառումբ կա մասնակից երկրներից յուրաքանչյուրի համար:

ԱՄՆ-ը հրաժարվել է Սառը պատերազմի ավարտից հետո դուրս բերել իր մարտավարական միջուկային զենքը Եվրոպայից: ՆԱՏՕ-ի մյուս երկրները, բացի այդ հինգ պետություններից և Դաշինքի երեք միջուկային երկրներից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), մասնակցում են զորավարժություններին՝ կատարելով օժանդակ առաջադրանքներ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր