Տեսանյութ. Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում          Երկրին շուտով կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ, եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ կարող են անհանգստություն զգալ       Վիճաբանություն, ծեծկռտուք «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ, կա վիրավnր    

11 հոկ 2024 13:34

Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել

Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Խ.-ն իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մետաղե ջարդոնով, որը թափվել է, իսկ մեքենան էլ մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր