Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհվածների հերթական փախանակումը          ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ       Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է համապատասխան բուժզննում    

12 հոկ 2024 11:26

Սպիտակ քաղաքում բախվել են «Mercedes-Benz»-ները, վիրավnր կա

Սպիտակ քաղաքում բախվել են «Mercedes-Benz»-ները, վիրավnր կաՀոկտեմբերի 11-ին, ժամը 22:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Դ․, ծնված 1993 թ․) և մեկ այլ «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդ Հ․ Դ․-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր