Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

14 հոկ 2024 13:37

ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել ՌԴ-ի, Չինաստանի և Հս. Կորեայի հետ՝ նվազեցնելու միջուկային սպառնալիքը

ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել ՌԴ-ի, Չինաստանի և Հս. Կորեայի հետ՝ նվազեցնելու միջուկային սպառնալիքըԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է աշխարհում միջուկային զինանոցների կրճատման դեմ պայքարող ճապոնական «Նիհոն Հիդանկյո» շարժմանը հեղինակավոր Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում նա պատրաստակամություն է հայտնել առանց նախապայմանների միջուկային զենքի շուրջ բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ։

«ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել ՌԴ-ի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ նվազեցնելու միջուկային սպառնալիքը: Ո՛չ մեր երկրներին, ո՛չ էլ ամբողջ աշխարհին ձեռնտու չէ դանդաղեցնել միջուկային զինանոցների կրճատման առաջընթացը»,- ասվում է շնորհավորանքի տեքստում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր