Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

16 հոկ 2024 11:45

Երևան քաղաքի Խուդյակովի փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Երևան քաղաքի Խուդյակովի փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀոկտեմբերի 16-ին, ժամը 05:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակովի փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։17-ին, մարվել՝ 05։26-ին: Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասամբ և  «Toyota»  մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր