Ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ          Հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան       Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը    

17 հոկ 2024 12:17

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով, սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով, սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մարզերում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 17-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 19-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։

Հոկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 19-ին, 20-21-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր