Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ          Հայաստանի համար ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու       Վեհափառին չի թույլատրվել մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հnւղարկավորությանը, քննիչը մերժել է խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը    

23 հոկ 2024 12:26

Վլադիմիր Պուտինը 14 երկկողմ հանդիպում կանցկացնի BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում

Վլադիմիր Պուտինը 14 երկկողմ հանդիպում կանցկացնի BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներումՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 14 երկկողմ հանդիպում կանցկացնի BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո, Պուտինը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի և BRICS-ի Նոր զարգացման բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։ Ըստ առավել վաղ հայտարարությունների՝ Կազանում կգտնվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։

Չորեքշաբթի Պուտինը կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդի հետ, հինգշաբթի՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Լաոսի նախագահ Թհոնգլուն Սիսուլիտի, Մավրիտանիայի նախագահ Մուհամեդ Ուլդ Ալ-Շեյխ ալ-Ղազուանի, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեի, Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հետ։

Չեն բացառվում նաև այլ շփումներ, այդ թվում՝ Սերբիայի ղեկավար Միլորադ Դոդիկի հետ։

BRICS-ի միջոցառումներին կմասնակցեն 36 պետության ներկայացուցիչ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր