14-ամյա տղան բռnւնցքnվ hարվածել է համադասարանցու դեմքին, ով էլ կnտրվածքnվ տեղափոխվել է հիվանդանոց          Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին       Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին    

23 հոկ 2024 11:48

ԱԺ-ն 67 ձայնով վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը

ԱԺ-ն 67 ձայնով վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգըԱԺ-ն  վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ 2 պատգամավոր՝ Վահե Ղալումյանը և Սոնա Ղազարյանը թողել են իրենց կողմ քվեարկությունը:

67 կողմ, 0 դեմ, ձեռնպահ՝ զրո ձայներով որոշումն ընդունվեց:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Կանոնակարգին: Հարցը երեկ քննարկվել էր խորհրդարանի լիագումար նիստում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր, որ Կանոնակարգի վավերացումից և ծանուցումների փոխանակումից հետո երկու երկրի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր