Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

23 հոկ 2024 14:17

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացելԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նոյեմբերի 5-7-ը Կովկասի մահմեդականների գրասենյակը PreCOP միջոցառման շրջանակում կկազմակերպի համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով՝ շուրջ 200 կրոնական գործիչների և գիտնականների մասնակցությամբ, նախատեսվում է նաև նրանց այցն օկուպացված Արցախ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր