ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

27 հոկ 2024 12:09

Վրաստանի նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Զուրաբիշվիլին չնշանակի այն

Վրաստանի նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Զուրաբիշվիլին չնշանակի այնԽորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չնշանակի այն։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

ԿԸՀ-ի տվյալներով՝ ավելի քան 99% ընտրատեղամասերի տվյալները հաշվելուց հետո «Վրացական երազանք»-ը հավաքել է 54,2%, իսկ ընդդիմությունը՝ 37%։

«Վերջնական տվյալների հրապարակումից հետո խորհրդարանը պետք է 10 օրվա ընթացքում հավաքվի, և եթե նույնիսկ նախագահը հանդիպում չնշանակի, խորհրդարանը ինքն իրենով կհավաքվի», - ասել է Կոբախիձեն ճեպազրույցում:

Նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» և «Փոփոխության կոալիցիա» կուսակցությունների գլխավորած ընդդիմադիր կոալիցիան, որը բաղկացած է «Ազգային շարժման» նախկին անդամներից, հրաժարվել է ճանաչել Վրաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքները, որոնք հրապարակվել են Կենտրոնականի ընտրական հանձնաժողովի կողմից:

Նախօրեին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը խորհրդարանական ընտրությունները հայտարարել է կայացած։ Մինչդեռ Վրաստանի նախագահը X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունում հաղթանակ է տարել ընդդիմությունը՝ հավաքելով ձայների 52 տոկոսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր