Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

04 նոյ 2024 11:05

171 նոր ավտոբուսի համար պետք են 342 վարորդներ՝ 420 000 և 500 000 դրամ աշխատավարձով

171 նոր ավտոբուսի համար պետք են 342 վարորդներ՝ 420 000 և 500 000 դրամ աշխատավարձովՄենք 2 ամիս շուտ այլեր նախաձեռնեցինք, որպեսզի մասամբ անցնենք միասնական տոմսային համակարգի գործարկմանը և անցումը կանխիկ վճարումներից դարձնենք անկանխիկ։

Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հույս ունեմ, որ մինչև հունվարի 1-ը մենք գրեթե 100 տոկոսով կմոտենանք անկանխիկին»,-ասաց նա ընդգծելով, որ քննարկումներ են ունեցել ԿԲ-ի հետ և շուտով կլուծվի նաև բանկային քարտերով վճարումների հարցը։
Նա նաև ընդգծեց, որ բոլոր խնդիրներով հանդերձ կարծում է որ միասնական տոմսային համակարգնմ այն ուղղությունն է, որ այլընտրանք չունի։

Ավինյանը նաև նշեց, որ շուտով ավագանու նիստում անդրադարձ է արվելու արտոնյալ խմբերին հատկացվելիք զեղչային համակարգերին։

Նա նաև նշեց, որ «Երևան ավտոբուսը» նոր վարորդների կարիք ունի։ «Մեզ 171 նոր ավտոբուսի համար անհրաժեշտ է 342 վարորդ՝ D կարգով, 2 տարվա աշխատանքային ստաժով։ Պետք է բարձրաձայնել նրանց աշխատավարձը, որպեսզի բոլորը հասկանան, թե դա ինչ կարգի աշխատանք է և ինչ կարգի աշխատավարձ է ենթադրում»։

«Երևանի ավտոբուս»-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, որ պահանջվող վարորդների աշխատավարձը 420 հազար դրամ է՝ 8.5 մետրոնոց ավտոբուսների համար, իսկ մեծ ավտոբուսների դեպքում՝ 500 հազար գործում է 14-օրյա գրաֆիկ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր