Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

05 նոյ 2024 18:26

Արագածոտնի մարզում «Opel»-ը մխրճվել է «MAN» մակնիշի բեռնատարի քարշակի մեջ․ կան տուժածներ

Արագածոտնի մարզում «Opel»-ը մխրճվել է «MAN» մակնիշի բեռնատարի քարշակի մեջ․ կան տուժածներԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտում է Shamshyan.com-ը, ժամը 16:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը:

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումատակի 2-րդ վաշտի պարեկները:

Վիրավորներից 2-ին տեղում օգնություն են ցուցաբերել պարեկները, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները վիրավորներից 3-ին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր