Իրանի ժողովրդի անունից դատապարտում եմ Ձերդ Գերազանցությանը ուղղված վիրավորանքը, խաղաղության և եղբայրության մարգարե Հիսուսի պղծումը անընդունելի է          Սրանք ամեն ինչ անում են տրանսպորտում լարվածություն և բախումներ ստեղծելու, մարդկանց իրար դեմ հանելու համար       ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. ՌԴ ԱԳՆ    

03 հուն 2026 15:30

Արագածոտնում բախվել են օտարերկրացիներ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը և 2 «Opel Zafira»-ները․ կան տուժածներ

Արագածոտնում բախվել են օտարերկրացիներ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը և 2 «Opel Zafira»-ները․ կան տուժածներԱյսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ «Mercedes Sprinter»-ում եղել են 12 ուղևորներ, որոնք բոլորն էլ օտարերկրացիներ են ու Հայաստան էին եկել Վրաստանից։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր