Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, եղանակն՝ առաջիկա օրերին          Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևի 3 հրահանգ       Երևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին    

14 նոյ 2024 11:03

Թրամփի ապագա վարչակազմը շատ արագ է ձևավորվում, կան նաև հայամետ գործիչներ

Թրամփի ապագա վարչակազմը շատ արագ է ձևավորվում, կան նաև հայամետ գործիչներԹրամփի ապագա վարչակազմը շատ արագ է ձևավորվում. Նախանշվում են հիմնական արտաքին քաղաքական մոտեցումները: Կան նաև հայամետ գործիչներ

Պետքարտուղարի թեկնածուն Սենատոր Մարկո Ռուբիոն է, Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման կողմնակիցներից մեկը: Կոշտ վերաբերմունքով Համասի նկատմամբ և Իսրայելին աջակցելու ջատագով: Ռուբիոն լավ կապեր ունի հայկական համայնքի և կազմակերպությունների հետ: Ժամանակին բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին:

Պաշտպանության քարտուղարի թեկնածուն Փիթ Հեգսեթն է, Իրանի նկատմամբ ընդգծված կոշտ վերաբերմունքի կողմնակից, Մերձավոր Արևելքում պրո-Իսրայելական քաղաքականության ջատագով:

Անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածուն Կոնգրեսական Մայք Ուոլցն է: Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշման կողմնակիցներից ևս մեկը: Բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին:

Ջոն Ռաթքլիֆը կղեկավարի ԿՀԳ-ն (CIA): Չինաստանի դեմ կոշտ քաղաքական գծի առաջամարտիկ:

Իլոն Մասկը և հայամետ Վիվեկ Ռամասուամին կղեկավարեն գործադիրի արդյունավետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտը:

Ամենից պրոհայկական գործիչ Թուլսի Գեբարդը կղեկավարի Ազգային հետախուզությունը: Նա փաստացի ղեկավարում և համակարգում է 18 հետախուզական գործակալություն: Համատեղության կարգով նախագահի գլխավոր խորհրդականն է հետախուզության գծով:

Հայամետ Ռոբերտ Քենեդին ամենայն հավանականությամբ կղեկավարի առողջապահության դեպարտամենտը:

Հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, լոբիստների և եկեղեցու համար բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր