Գործադիր մարմնում ուշքի չեն գալիս. Թորոսյանից բացի նախարարի այլ թեկնածու չի եղել. «Ժողովուրդ»          Փաստաթուղթ․ Ինչ կարգավիճակով են ԱԳ նախարարն ու իր սանիկը ներգրավված Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից արված գողության քրեական գործում․ «Ժողովուրդ»       Խնձորը օգնում է դանդաղեցնել ծերացումը, ինչպես նաև բարելավում է արյան կազմը    

15 նոյ 2024 12:31

Վերին Լարսի անցակետի հերթում գրանցված բեռնատարներից 580–ը հայկական են

Վերին Լարսի անցակետի հերթում գրանցված բեռնատարներից 580–ը հայկական ենՎերին Լարսի անցակետի մոտ սահմանը հատելուն սպասող տրանսպորտային միջոցների մեկ երրորդը հայկական բեռնատարներն են։ Այս մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։

Վերջին տվյալներով` հերթում գրանցված է 1,832 բեռնատար, որոնցից 580–ը հայկական են։

Ըստ էլեկտրոնային տվյալների` հիմա «կանաչ գոտով» (անմիջապես սահմանով) անցումը փակ է, սակայն ո՛չ վրացական, ո՛չ ռուսական կողմն այդ կապակցությամբ պաշտոնական հաղորդագրություն չեն հրապարակել։

Վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով օրական շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր