Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

18 նոյ 2024 20:05

Նիկոլ Փաշինյանը գիտի, որ այս հրաժարականներնից հետո բոլորը դա են քննարկելու, ոչ թե՝ ի՞նչ եղավ իր խոստացած խաղաղության պայմանագիրը

Նիկոլ Փաշինյանը գիտի, որ այս հրաժարականներնից հետո բոլորը դա են քննարկելու, ոչ թե՝ ի՞նչ եղավ իր խոստացած խաղաղության պայմանագիրըԱյս շարքը Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած հերթական օրակարգն է, որով փորձում է լցնել քաղաքական դաշտը։ Hayacq.com-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով կառավարությունում տեղի ունեցած հրաժարականների շքերթին: 

«Այս հրաժարականներն արվել են՝ լցնելու այն օրակարգը, որը մինչև այժմ լցնում էր խաղաղության պայմանագիրը, որի ստորագրումն անորոշ ժամանակով հետաձգվել է: 
Նիկոլ Փաշինյանը գիտի, որ այդ քայլն անելուց հետո բոլորը այդ թեման են քննարկելու, այլ ոչ թե՝ ի՞նչ եղավ իր խոստացած խաղաղության պայմանագիրը, կամ 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը չզարգացող է։ Այսինքն՝ լուրջ հարցեր քննարկելու փոխարեն՝ պետք է քննարկեն, թե ինչո՞ւ է ազատվել ՔԿ կամ ԲԴԽ նախագահը: Այս թեման Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ կպահի օրակարգում, մի նախարարին կնշանակի, մեկին՝ ոչ, այն դարձնելով քննարկման առարկա։ Կամ կնշանակի իքս մարդու և կսկսեն այդ նշանակումը երկար քննարկել: Այստեղ նաև լավ թագավոր, վատ չինովնիկ էժանագին թատերական ներկայացումն է, որը բազմիցս փորձարկվել է տարբեր երկրներում»,-նշեց Արմեն Բադալյանը։ 

Խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցի վերաբերյալ Արմեն Բադալյանը նկատեց.«Այս պահին ՀՀ իշխանությունն էլ չգիտի, թե ինչ է լինելու, որովհետև նրանք չգիտեն, թե Թրամփն ինչ քաղաքականություն է վարելու Հարավային Կովկասում։ ՀՀ իշխանությունն իր ամբողջ խաղադրույքը դրել էր դեմոկրատներ Բայդենի ու Քամալա Հարիսի վրա, որ կընտրվեն ու Ալիևին կստիպեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Արևմուտքում ղեկավարը փոխվել է, մենք նույնիսկ չգիտենք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մնալո՞ւ է, թե՞ գնալու է, եթե մնալու է, ի՞նչ հանձնարարություն է կատարել»,- ասաց Արմեն Բադալյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր