Թաքուն-թաքուն գործարքի մեջ եք մտնում՝ «Հանրային ձայնն» էլ ստորագում է դրա տակ
Երբ խոսում ենք արտահերթ ընտրությունների մասին՝ ասում եք հանրային պահանջ ձևակերպված չէ, բայց հանրային պահանջ հատկապես ձևակերպված է առումով, որ փաստացի կոալիցիոն մեծամասնություն գոյություն չունի։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։«Եթե մեծամասնությունը ձևավորվում է «Հանրային ձայնի» օգնությամբ, ապա հայտարարեք, որ պաշտոնապես եռակողմ կոալիցիա ենք, հակառակ պարագայում հարց է առաջանում, էդ ո՞նց է լինում, որ կոալիցիա չունենալով «Հանրային ձայնի» հետ թաքուն Ամանորյա տոնակարտարությունների տենդերներ եք անում, էլի բերում եք՝ արհեստածին մի քանի ֆիրմա եք դնում, էդ արհեստածին ֆիրմաների հիմնադիրները պարզվում է էս շահող ֆիրմաների մեջ էլ են փայատեր կամ հակառակը։ Թաքուն-թաքուն գործարքի մեջ եք մտնում՝ «Հանրային ձայնն» էլ ստորագում է դրա տակ, այսինքն, առավել քան տեսանելի է ձեր համատեղ գործունեությունը, ու պատասխանատվությունը»։
