Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում       Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը    

20 նոյ 2024 17:22

Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում է

Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում էՄետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը ներկայում համալիր փորձաքննություն է անցնում Քաղաքաշինության կոմիտեում։  

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ անդրադառնալով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում «Մետրոպոլիտեն»-ի նոր կայարանի կառուցման հարցին։

«Համալիր փորձաքննության փուլն անցնելուց հետո, եթե ամեն ինչ նորմերին համապատասխան փաստագրվի, իսկ նախագծող կազմակերպություններն ուսումնասիրել են նաև տեղական նորմերը և վստահ եմ, որ մենք այստեղ խնդիր չենք ունենա, ապա հնարավորություն կընձեռվի, որ շինարարական մրցույթը մեկնարկի։ Հաշվի առնելով ծրագրի կարևորությունն ու հրատապությունը, ես խնդիր եմ դրել մեր ստորաբաժանումների առաջ, որպեսզի օր առաջ ուսումնասիրեն և ավարտեն համալիր փորձաքննության փուլը»,- մանրամասնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր