Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

22 նոյ 2024 14:13

Մայր Տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրության կարգ

Մայր Տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրության կարգՆոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։

Նույն օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն:

Նոյեմբերի 23-ին ՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարում տեղի կունենա ձեռնադրվող սարկավագների ընծայման կարգը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր