Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

27 նոյ 2024 09:32

Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»

Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, որ Փաշինյանի «խնդրանքով» մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար․ երեկ նա կռիվ տվեց ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի դեմ։ Քանի որ օրենքով պահանջվող ժամկետը չի լրացել, եւ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը դեռ չի հաստատվել, նա դեռ պատգամավոր է եւ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ:

Երեկ Զեյնալյանն իր վերջին նիստը վարում էր` բաց չթողնելով Փաշինյանին քծնելու եւ ընդդիմադիր կանանց նեղելու առիթը։ Համառորեն հրաժարվում էր ձայնի իրավունք տալ Կյուրեղյանին, որը հարց ուներ նախագիծը զեկուցող առողջապահության պաշտոնյային:

Չնայած վերջինս դեմ չէր պատասխանել, սակայն Զեյնալյանն աննկարագրելի վճռականությամբ պնդեց, որ տիկին պատգամավորը չունի հարցի իրավունք, քանի որ կանոնակարգը թույլ չի տալիս։ Ուր էր, թե իշխանական պատգամավորը նույն վճռականությամբ օրենքին հավատարիմ մնար եւ իր իրավունքները պաշտպաներ, երբ մի մեղմ ելույթի համար, անօրինական կարգով, իրեն ԱԺ դուռը ցույց տվեցին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր