Տեր Արամը խախտել է Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունն ու ենթարկվել կարգապահական նկատողության, դրանից հետո էլ սկսել է նախաձեռնել հրապարակումները          Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին       Կենդանակերպի որոշ նշաններ «գրավում» են դրամական հոսքը և հազվադեպ են բախվում միջոցների լուրջ պակասի    

27 նոյ 2024 12:37

Քանաքեռավանում բախվել են «Land Rover»-ն ու «Mercedes»-ը, վիրավnր կա

Քանաքեռավանում բախվել են «Land Rover»-ն ու «Mercedes»-ը, վիրավnր կաԱյսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 09:15-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ Քանաքեռավանի վարչական տարածքում, բախվել են «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:  Ըստ նախնական տեղեկության, վիրավորը «Mercedes»-ի վարորդն է: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր