Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 նոյ 2024 00:51

Ձեռքի ափին կան որոշակի կետեր որոնք օգնում են ազատվել խնդիրներից

Ձեռքի ափին կան որոշակի կետեր որոնք օգնում են ազատվել խնդիրներիցՁեռքի ափին կան որոշակի կետեր, որոնք կապված են մեր օրգանիզմի հետ: Ազդելով այդ կետերի վրա՝ հնարավոր է կարգավորել համապատասխան օրգանի աշխատանքը:

Այս հնագույն մեթոդը նմանություն ունի ասեղնաբուժության հետ: Իմանալով ձեռքի ափի վրա գտնվող հատուկ կետերի տեղերը՝ կարելի է ինքնուրույն մերսել եւ կարգավորել առողջությունը:

Բավարար է սեղմել անհրաժեշտ կետը 5 րոպե եւ հանգիստ շնչել:

Մեծ մատ
Այս մատը սեղմելով՝ հնարավոր է խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են հազը, ծանր շնչառությունը, ինչպես նաեւ կարգավորել վահանաձեւ գեղձի գործունեությունը:
Այս մատը սեղմելով՝ կարելի է ազատվել նաեւ սթրեսից, անհանգստությունից: Բացի այդ, այս մատի մերսումը թեթեւացնում է գլխացավը, ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի ցավը:

Ցուցամատ
Եթե ունեք երիկամի կամ միզապարկի հիվանդություն, խորհուրդ է տրվում  սեղմել այդ մատը: Բացի դրանից, այդ կերպ հնարավոր է թեթեւացնել նաեւ մկանացավը, մեջքի ցավը, այրոցը եւ ատամնացավը: Կարելի է ազատվել անհանգստությունից եւ հոգեկան լարվածությունից:

Միջնամատ
Այս կետն օգնում է կարգավորել լյարդի եւ լեղապարկի աշխատանքը: Եթե ունեք անորոշության զգացում եւ դյուրագրգիռ եք, կարող եք լավացնել ձեր տրամադրությունը՝ սեղմելով այդ կետը: Բացի այդ, այդ կետի մերսումը կօգնի կարգավորել արյան շրջանառությունը եւ տեսողությունը, այն կարող է թեթեւացնել միգրենի ցավը:

Մատնեմատ
Այս կետի մերսումը կօգնի կարգավորել թոքերի եւ հաստ աղիի գործունեությունը:

Ճկույթ
Այս կետի մերսումն ազդում է սրտի աշխատանքի, բարակ աղիի, կոկորդի ցավի, ոսկրային հյուսվածքի խնդիրների վրա: Խորհուրդ է տրվում մերսել ճկույթը, եթե զգում եք անհանգստություն եւ անվստահություն:Այս կետի մերսումը կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

Ափի կենտրոն
Այս կետի մերսումը կօգնի ազատվել մարսողական համակարգի խնդիրներից եւ ստամոքսի ցավից:

Ձեռքի ափի փափուկ մասը
Այս կետը պատասխանատու է էնդոկրին համակարգի եւ սրտի աշխատանքի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր