Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

28 նոյ 2024 23:32

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականըԻշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Մենք այսօր որոշում ենք կայացրել այլեւս օրակարգ չդնել բանակցությունների բացման հարցը (ԵՄ-ին անդամակցելու մասին-խմբ.) մինչև 2028 թվականը: Մենք նաև մինչև 2028 թվականը հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից»,- ասել է Կոբախիձեն:

Նա նշել է, որ Վրաստանը պետք է եվրոպացի բյուրոկրատներին ցույց տա, որ իր հետ պետք է խոսել ոչ թե շանտաժով ու վիրավորանքներով, այլ արժանապատվորեն: Նրա խոսքով ՝ ԵՄ-ն հեղինակության վնաս է հասցրել Վրաստանին ՝ օգտագործելով բանակցությունների բացման թեման ՝ որպես մանիպուլյացիոն գործիք: Ուստի իշխող կուսակցության ընդունած որոշումը թույլ կտա խուսափել այդ վնասից։

Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ վրացիները հպարտ ազգ են և հարուստ են պատմությամբ, ուստի Վրաստանի համար կտրականապես անընդունելի է ԵՄ-ին ինտեգրումը դիտարկել որպես ողորմություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր