Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի հետ ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ

«Մենք ակնկալում ենք արդյունավետ շփումներ մեր ղեկավարների միջև Մոսկվայում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գծով՝ դեկտեմբերյան առաջիկա իրադարձությունների շրջանակներում»,-ասել է նա։
Գալուզինի խոսքով, չնայած հայտնի խնդրահարույց հարցերին, Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ, բազմակողմ երկխոսությունը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի 25-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ։ Խորհրդակցությունը վարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։