Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

29 նոյ 2024 19:04

Էրդողանի ելույթի ժամանակ նրան մեղադրել են երեսպաշտության և կոլլաբորացիոնիզմի մեջ

Էրդողանի ելույթի ժամանակ նրան մեղադրել են երեսպաշտության և կոլլաբորացիոնիզմի մեջԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «TRT World» ֆորումի ժամանակ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է Իսրայելի ռազմական գործողություններին ու խստորեն քննադատել «սիոնիստական վարչակազմին»։

Այդ ժամանակ դահլիճից բողոքի ձայն է լսվել։ Ներկաներից մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության և կոլլաբորացիոնիզմի մեջ։

Էրդողանի թիկնապահները փորձել են վրդովված քաղաքացուն լռեցնել և հեռացնել դահլիճից, բայց նա հասցրել է ասել հետևյալը.

«Մինչ սիոնիստները շարունակում են իրենց առևտուրը մեր ծովերում և նավահանգիստներում... նավերը ռումբեր են տեղափոխում Գազա»։

Էրդողանն էլ իր հերթին արձագանքել է հնչած բողոքին՝ ասելով.

«Աշխարհի սիոնիստները շատ լավ գիտեն, թե որտեղ է կանգնած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց դուք դեռ չեք հասկացել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր