Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան          Տեսանյութ․Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է       Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 դեկ 2024 11:12

Արամ Ա Վեհափառը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին, կապի մեջ է առաջնորդ սրբազանի հետ

Արամ Ա Վեհափառը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին, կապի մեջ է առաջնորդ սրբազանի հետԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Այսօր ամբողջ օրուան ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարունակեց մօտէն հետեւիլ Հալէպի մէջ զինեալ խմբաւորումներու յարձակումներու հետեւանքով ստեղծուած մտահոգիչ իրավիճակին։

Վեհափառ Հայրապետը մնայուն կապի մէջ ըլլալով առաջնորդ սրբազանին եւ համայնքի պատասխանատուներուն հետ, իր բարձր գնահատանքը յայտնեց անոնց, որ բարձրագոյն աստիճանի պատասխանատու ոգիով մօտէն կը հետեւին հայ համայնքին բարօրութեան։

Յայտնենք, որ զինեալ բախումները ընդհանրապէս հեռու են հայկական թաղամասերէն։

Ընդդիմադիր զինեալները ներկայացնող անհատներ այցելելով հայ եւ քրիստոնեայ համայնքներու պատկանող բնակարաններ ու կեդրոններ՝ յայտնած են, թէ պասրաստ են առօրեայ կենցաղային կարիքներու ապահովման գծով հարկ եղած օժանդակութիւնը ցուցաբերել կամ որեւէ դժուարութեան պարագային օգտակար դառնալ։

Նշենք նաեւ, որ առաջնորդ սրբազանը եւ հայ համայնքի պատասխանատուները, թէ՛ Հալէպի եւ թէ՛ Քէսապի մէջ, թելադրած են մեր ժողովուրդի զաւակներուն տուները մնալ եւ անհրաժեշտութեան պարագային կապ հաստատել ազգային առաջնորդարանին կամ համայնքային կեդրոններուն հետ»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր