Մենք հասել ենք կարմիր գծին, հասարակության լայն շերտերում հաճախ բացակայում է իրավիճակի ամբողջական ընկալումը          Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը    

01 դեկ 2024 20:13

Վրաստանի իշխանությունները կխոսեն միայն ԱՄՆ նոր վարչակազմի հետ

Վրաստանի իշխանությունները կխոսեն միայն ԱՄՆ նոր վարչակազմի հետԱՄՆ նախագահի ներկայիս վարչակազմը փորձում է հնարավորինս ծանր ժառանգություն թողնել Թրամփի նոր վարչակազմին:  Ըստ վրացական լրատվամիջոցների՝ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Դուք տեսնում եք, որ գործող վարչակազմն առավելագույնս փորձում է հնարավորինս ծանր ժառանգություն թողնել նոր իշխանություններին:  Նրանք դա անում են Ուկրաինայի և Վրաստանի հարցում, թեև դա սկզբունքային նշանակություն չի ունենա։ Կսպասենք նոր վարչակազմին և ամեն ինչի մասին կխոսենք նրանց հետ»,- հայտարարել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:

ԱՄՆ պետքարտուղարությունը նոյեմբերի 30-ին հայտարարել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման մասին՝ հայտարարելով, որ Վրաստանի իշխանությունները խախտել են դրա գլխավոր սկզբունքները: Ռազմավարական գործընկերության խարտիան ստորագրվել է 2009 թվականին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր