«Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 փետ 2025 21:34

Որոշակի փուլում Թրամփի վարչակազմը լրջորեն կհետաքրքրվի վրաց-ամերիկյան հարաբերություններով

Որոշակի փուլում Թրամփի վարչակազմը լրջորեն կհետաքրքրվի վրաց-ամերիկյան հարաբերություններովՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի վրաց-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու համար։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հասկանում ենք, որ այսօր Դոնալդ Թրամփի վարչակազմը շատ անելիքներ ունի՝ և՛ ներքին հարցերը, որոնք պետք է լուծվեն, և՛ պատերազմի ավարտի հարցը Ուկրաինայում, որով նա զբաղված է: Համապատասխանաբար, Թրամփի վարչակազմը կարող է բավարար ժամանակ չգտնել Վրաստանի համար այս փուլում, բայց ես կարծում եմ, որ որոշակի փուլում անպայման կգա ժամանակը, երբ Թրամփի վարչակազմը լրջորեն կհետաքրքրվի վրաց-ամերիկյան հարաբերություններով»,- ասել է Կոբախիձեն։

Վարչապետը նաև ընդգծել է, որ Վրաստանը ցանկանում է ոչ միայն վերականգնել հարաբերությունները, այլ նաև վերսկսել ռազմավարական գործընկերությունը զրոյից և կոնկրետ ճանապարհային քարտեզով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր