Ապրիլի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող    

01 դեկ 2024 21:09

Բաշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրը կհաղթի ահաբեկչությանը` անկախ նրանից, թե ով է դրա հովանավորը

Բաշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրը կհաղթի ահաբեկչությանը` անկախ նրանից, թե ով է դրա հովանավորըՍիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կհաղթի ահաբեկչությանը` անկախ նրանից, թե ով է դրա աջակիցը կամ հովանավորը: Սիրիայի առաջնորդի գրասենյակի հաղորդմամբ՝  նման հայտարարություն նա արել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գումբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Նախագահ Ասադն ընդգծել է, որ ահաբեկչությունը չի հասկանում ոչ մի լեզու, բացի ուժի լեզվից»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հայտնել է, որ ստիպված է եղել վերախմբավորել իր ուժերը Հալեպում ահաբեկիչների հարձակումը հետ մղելիս՝ խաղաղ բնակիչների և զինծառայողների կյանքը պահպանելու համար և պատրաստվում է հակագրոհի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր