Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

02 դեկ 2024 11:19

Լոռու մարզի Գուգարք գյուղում հրդեհ է բռնկվել քարե շինության տանիքում

Լոռու մարզի Գուգարք գյուղում հրդեհ է բռնկվել քարե շինության տանիքումԴեկտեմբերի 2-ին, ժամը 01:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գուգարք գյուղի Աղայան փողոցում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղայան փողոցում գտնվող քարե շինության տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։58-ին, մարվել՝ 02։36-ին։ Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 70 քմ հատվածը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր