Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, եղանակն՝ առաջիկա օրերին          Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևի 3 հրահանգ       Երևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին    

03 դեկ 2024 14:12

Համազգեստը 12 500 դրամով, ժիլետը 5000 դրամով քաղաքապետարանը ծախել է մեզ վրա․ փողը չեն տալիս, ասում ես վճարիր, ասում է՝ գնա Նիկոլից ուզի

Համազգեստը 12 500 դրամով, ժիլետը 5000 դրամով քաղաքապետարանը ծախել է մեզ վրա․ փողը չեն տալիս, ասում ես վճարիր, ասում է՝ գնա Նիկոլից ուզիՄենք գտնվում ենք կառավարության և ուղևորների արանքում, դարձել ենք քաղաքապետարանի  իրենց «բռոնի ժիլետը», ուղևորը փողը չի տալիս, ասում ես վճարիր, ասում  է՝ գնա Նիկոլից ուզի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործադուլ իրականացնող երթուղայինի վարորդներից մեկը:

«Կինը երեխան գրկին նստում է, ասում է 100 դրամանոց չունեմ, ասեմ իջի սառի՞, ձեր խիղճը կհերիքի այդպես անեք»,- ասաց նա:

Լրագրողների հարցին թե բացի աշխատավարձից ի՞նչ այլ պահանջներ ունեն, վարորդները նշեցին.

«Շատ են սկսած մարդկային պայմաններից: Զուգարան չենք կարողանում գնալ։ Ուղևորին հաճելի կլինի՞, որ  ավտոբուսը կանգառում կանգնեցնեմ, ասեմ՝ ժողովուրդ ջան կներեք, ես զուգարանի կարիք ունեմ:  Հաճելի՞ է չէ, որ նստում եք ավտոբուս, տեսնում եք վարորդը հագած կապած նստած է, հաճելի է չէ՞, դե հարց տվեք՝ այդ համազգեստը ո՞վ է տվել ձեզ: 12,500 դրամով վաճառել են մեզ վրա այդ համազգեստը,  5,000 դրամով էլ՝ կարճ ժիլետները, քաղաքապետարանը իր վարորդի վրա բերում համազգեստ է վաճառում, «յարմրկա» է դարձել։ Մի ամիս առաջ խոստացել էին, որ մեզ համար ամեն ինչ լավ է լինելու, աշխատավարձի, զուգարանի հարցը լուծվելու է: Այնպես են հայտարարել, որ ամբողջ ժողովուրդը գիտի ես 550,000 աշխատավարձ եմ ստանում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր