Խնձորը օգնում է դանդաղեցնել ծերացումը, ինչպես նաև բարելավում է արյան կազմը          Սեպտեմբերի ֆինանսական աստղագուշակ կենդանակերպի նշանների համար       Սեպտեմբերի 2-ին և 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

04 դեկ 2024 11:18

ՔՊ կուսակցության իմ գործընկերներին դժվար իրավիճակում չդնելու համար ինքս դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից

ՔՊ կուսակցության իմ գործընկերներին դժվար իրավիճակում չդնելու համար ինքս դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցույան վարչության որոշամբ՝ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Այս մասին այօսր ԱԺ-ում հայտարարել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։ Ես նախ կուզեմ ներողություն խնդրել իմ կուսակցական գործընկերներից՝ որևէ ժամանակահատվածում իմ վարքով, իմ քայլով չնչին իսկ վնաս հասցրած մեր թիմի հեղինակությանը։ Չեմ ուզում ՔՊ կուսակցության իմ գործընկերներին ևս մեկ լրացուցիչ անգամ դժվար իրավիճակում դնել և քննարկել իմ հարցը՝ խմբակցությունից հեռացնելու։ Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից մեծ ցավով»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ՔՊ-ից հայտնել են, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր