Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

04 դեկ 2024 11:48

Շրջանառության հարկի ռեժիմից ԱԱՀ հարկման դաշտ կտեղափոխվոն միայն իրավաբանական, ֆինանսական և հաշվապահական ծառայություն մատուցողները

Շրջանառության հարկի ռեժիմից ԱԱՀ հարկման դաշտ կտեղափոխվոն միայն իրավաբանական, ֆինանսական և հաշվապահական ծառայություն մատուցողներըՄասնագիտական ծառայությունների որոշ տեսակներ շրջանառության հարկի ռեժիմից՝ ավելացված արժեքի հարկի ռեժիմ տեղափոխել առաջարկող ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթում փոփոխություններ են արվել՝ հաշվի առնելով հնչած մտահոգությունները։

Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտնեց նախագծի հիմնական զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ տեղեկացնելով որ տեխնիկապես չեն հասցրել լրամշակել նախագիծը, բայց հանձնառություն են ստանձնել և թվարկված ծառայությունների մեծ մասը չեն տեղափոխվի ԱԱՀ դաշտ, բացառությամբ 1-2 ծառայությունների։

«Դրա մեջ կմտնեն հաշվապահական, իրավաբանական, ֆինանսական խորհրդատվություն մատուցողները։ Մնացած ընկերությունները, որոնք աշխատում են մասնագիտական ծառայությունների մյուս ոլորտում ԱԱՀ դաշտ չեն տեղափոխվի։ Կաշխատեն շրջանառության հարկի ռեժիմում, իրենց համար կաշխատի միայն մի հանգամանք, եթե այդ ընկերությունները ծառայություն կմատուցեն ԱԱՀ դաշտում աշխատող ընկերություններին, ապա դիմացի կողմը չի կարողանա այդ ձեռքբերումները ծախսագրել, սա արվում է հնարավոր չարաշահումները կանխելու համար, որպեսզի խոշոր ընկերությունները շրջհարկով աշխատող ընկերություններ ստեղծեն և փաստացի վճարվող հարկերը նվազեցնեն»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր