ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

04 դեկ 2024 13:30

Հիշեք՝ ինչ ասաց Փաշինյանը երեկ բանակի մասին ու ինչ էր ասում 2020թ-ի պшտերազմից առաջ, ինչու առաջին անգա՞մ եք ձեր խոսքը դրժում

Հիշեք՝ ինչ ասաց Փաշինյանը երեկ բանակի մասին ու ինչ էր ասում 2020թ-ի պшտերազմից առաջ, ինչու առաջին անգա՞մ եք ձեր խոսքը դրժումՇատ հետաքրքիր է՝ ինչպես պարոն Թունյանը վերջացրեց իր ելույթը՝ կառավարությունը նախատեսել է երկարաժամկետ տնտեսական և ֆինանսական քաղաքականության մշակում: Այս մասին ԱԺ ելույթում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Կառավարություն, որն իրեն հասանելի հինգ տարուց համարյա չորսը իշխանության է ու նոր նախատեսում է երկարաժամկետ ֆինանսական և քաղաքատնտեսական քաղաքականության մշակի։ Այն քաղաքական ուժը, որը յոթ տարի իշխանության է, նոր նախատեսում է մշակի երկարաժամկետ քաղաքականության, աբսուրդ է: Համարյա կրկնակի իշխանության եք, նոր որոշել եք մշակե՞լ։ Ո՞վ է այսպիսի բան տեսել, ասում է հիմա սրա օգտին քվեարկեք, հետո կփոխենք, խոսք ենք տալիս: Երեկ Նիկոլ Փաշինյանը տեսա՞ք ինչ էր ասում բանակի մասին, մի հատ համեմատեք 2020 թվականի պատերազմից մի քանի օր առաջ բանակի մարտունակության մասին ինչ էր խոսում: Առաջին անգա՞մ եք ձեր խոսքը դրժել: Ասում եք փոքր և միջին ձեռնարկությունները դրանից ավելի լավ կլինեն, մենք այս հարկային ռեժիմը փոխելով՝ իրենց հնարավորություն կտանք, որ իրենք ավելի ընդարձակվեն։ Լո՞ւրջ եք ասում, որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»,-  ԱԺ ելույթում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ Խաչատրյանն ասաց. «Պարո՛ն Թունյան, կհիշեք 7-րդ գումարման ժամանակ ես պատգամավոր չէի, դուք պատգամավոր էիք, գույքարկի փոփոխության սիմուլյացիան ուղարկել էի ձեզ, գույքարկից սկսած ամենամեծ հարվածը գալիս է միջին խավի վրա ու շարունակվում է մնացածի վրա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր