«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

07 դեկ 2024 09:09

«Ազգային առաջընթաց»-ը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»

«Ազգային առաջընթաց»-ը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց կսկսի«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որը ներկայացվածություն ունի նաեւ ավագանիում, քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթացն է պատրաստվում սկսել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը ավագանու անդամների հետ քննարկումներ է անցկացնում, որպեսզի անհրաժեշտ 33 ստորագրությունները հավաքեն՝ հարցը ավագանու օրակարգ մտցնելու համար:

«Ազգային առաջընթաց»-ից Պեդրո Զարոկյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ եթե ավագանու անդամները համաձայնության գան, ապա հնարավոր է՝ տարեվերջյան նիստին հարցը օրակարգ մտնի: Բայց ավագանու անդամները, կարծես, չեն շտապում համաձայնություն տալ:

Մեզ հետ զրույցում Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ նիստ են ունենալու եւ հարցը պետք է քննարկեն Հայկ Մարությանի հետ, միեւնույն ժամանակ շեշտեց՝ պետք է գործընթացը սկսելուց առաջ ճիշտ հաշվարկներ անել, ռեսուրսները գնահատել:

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ նշեց՝ թող նախ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները իրենց ներսում վերջնական որոշում կայացնեն, բոլոր անդամները միանան նախաձեռնությանը, եւ նոր դիմեն մյուս խմբակցությունների անդամներին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 07․ 12․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր