Դպրոցը մի տեղ է, որտեղ աշակերտները պետք է սովորեն, թե ինչ է նշանակում լավ ապրել          Երևանում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրшերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի       Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասին անհարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր ժողովրդի զգացումները    

08 դեկ 2024 10:03

Ասադը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել` Հեզբոլլահի հետ համագործակցությունը դադարեցնելու դիմաց

Ասադը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել` Հեզբոլլահի հետ համագործակցությունը դադարեցնելու դիմացՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել` ահաբեկիչների ռազմական գործողությունները դադարեցնելու համար, որոնք գրավել են երկրի մի մասը՝ լիբանանյան Հեզբոլլահ շարժման և Իրանի կողմից աջակցվող այլ խմբավորումների հետ համագործակցությունը դադարեցնելու դիմաց: Այս մասին պնդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ: Պաշտոնական Դամասկոսն այս տեղեկությունը չի մեկնաբանել ու նշել է, որ  շարունակում են պայքարել ահաբեկիչների դեմ։

Ինչպես նշում է գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, Ասադը «հավաստել է իր պատրաստակամությունը» կնքելու գործարք, որը թույլ կտա  պահել  երկրի մի մասը` իր բանակի վերահսկողության տակ գտնվող հատվածը կամ երաշխավորել իր անտնագությունը` վտարանդիի կարգավիճակում, անհրաժեշտության դեպքում:

«Առաջարկներից մեկը, որ Ասադն ԱՄՆ-ին արել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով, այն է, որ Սիրիան կդադարեցնի բոլոր շփումները Իրանի կողմից աջակցվող զինյալ խմբավորումների հետ, ինչպիսին Հեզբոլլահն է, Եթե արևմտյան ուժերը ազդեցություն ունենան դադարեցնելու մարտերը»,- Bloomberg-ին ասում են աղբյուրները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր