Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

10 դեկ 2024 15:04

Դոնալդ Թրամփը Կանադային ու Մեքսիկային առաջարկել է դառնալ ԱՄՆ-ի նահանգներ

Դոնալդ Թրամփը Կանադային ու Մեքսիկային առաջարկել է դառնալ ԱՄՆ-ի նահանգներԴեկտեմբերի 10-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում առաջարկել է Կանադային և Մեքսիկային դառնալ ամերիկյան նահանգներ՝ Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից խուսափելու համար։

«Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան ավելի քան 100 միլիարդ դոլարի չափով: Գրեթե 300 միլիարդ դոլարով սուբսիդավորում ենք Մեքսիկային, ինչո՞ւ ենք սուբսիդավորում այս երկրներին։ Եթե մենք սուբսիդավորելու ենք նրանց, թող դառնան նահանգներ»,- ասել է Թրամփը։

Ի պատասխան հեռուստաալիքի հաղորդավարի այն հարցին, թե արդյոք այդ երկրների ապրանքների վրա հնարավոր մաքսատուրքերի սահմանումը կազդի ամերիկացիների վրա, Թրամփը պատասխանել է, որ դրանց ճիշտ օգտագործումը կարող է շահավետ լինել Միացյալ Նահանգների համար։

«Ճիշտ օգտագործված մաքսատուրքերը շատ հզոր գործիք են ոչ միայն տնտեսապես, այլ տնտեսությունից դուրս գործեր իրականացնելու համար», - ասել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր