Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

13 դեկ 2024 10:30

«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել

«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվելԳիշերը և վաղ առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր, որոնք պայմանավորված են խիտ մառախուղով:

Չվացուցակից պարզ է դառնում, որ մեկական թռիչք է չեղարկվել դեպի Վարշավա և Վիեննա, ուշացումներ են Մոսկվա մեկնող և ժամանող թռիչքների, ինչպես նաև դեպի Աթենք ուղղությամբ։ 

Ավելի ուշ, Քաղավիացիայի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը հայտնել է, որ 8 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Պատճառը եղել է Երևանում թանձր մառախուղը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր