Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

15 դեկ 2024 12:02

Հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարահարթ գյուղում

Հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարահարթ գյուղումԴեկտեմբերի 14-ին, ժամը 19:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարահարթ գյուղում  այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։27-ին, մարվել՝ 22։36-ին։ Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 200 հակ անասնակեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր