Տեսանյութ.Ամերիկայի Միացյալ Նահանգների Օկլահոմա նահանգում տորնադո է եղել          «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում մաhացած է հայտնաբերվել 35-ամյա տղամարդ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար    

16 դեկ 2024 11:56

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք պարգևատրումներ է արել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք պարգևատրումներ է արելԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները պարգևատրվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ. Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասվում է ԱԺ նախագահի կարգադրությունում։

Պարգևատրման գումարի չափը հրապարակված չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր